Թվային իրավունքների կառավարման մասին
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական
իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է կանխել նկարների, երաժշտության և այլ
բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր
սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք գործելու համար
այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել բովանդակություն, որը պաշտպանված է
WMDRM 10 և OMA DRM 1.0. Եթե որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող
են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:
Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM
ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի DRM-ներով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդակության
օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը
սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը
ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությունը:
Լիցենզիաների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին: