Nokia Asha 201 - Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

background image

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին

Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության

միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից

և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից

կամ առողջական վիճակից:

Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործում: ICNIRP

ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման

փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող

բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն

նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից

կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:

Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.95 Վտ/կգ:

Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների

և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել

www.nokia.com կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում: