Աշխատանքային միջավայր
Սույն սարքը համապատասխանում է ռադիոհաճախության ազդեցության վերաբերյալ սահմանված նորմատիվներին, եթե օգտագործվում է նորմալ դիրքում՝
ականջի մոտ կամ մարմնից առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա: Տեղափոխման պայուսակը, գոտու ամրակը կամ սարքը մարմնի
վրա շահագործելու համար նախատեսված որևէ կրիչ չպետք է մետաղ պարունակի և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա պահի:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ ուղարկելը ցանցի հետ որակյալ կապ է պահանջում: Տվյալների ֆայլերի կամ
հաղորդագրությունների ուղարկումը կարող է հետաձգվել, մինչև այդպիսի կապը առկա լինի: Մինչև տվյալների փոխանցման ավարտը կատարեք
հեռավորությանը վերաբերող հրահանգները: