Nokia Asha 201 - Մարտկոցի լիցքավորումը

background image

Մարտկոցի լիցքավորումը
Ձեր մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում, սակայն ձեզ հնարավոր է անհրաժեշտ լինի

վերալիցքավորել այն նախքան դուք կկարողանաք միացնել ձեր հեռախոսը առաջին անգամ: Եթե հեռախոսը

ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝

1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2 Լիցքավորիչը միացրեք հեռախոսին:
3 Երբ հեռախոսը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ անջատեք

հեռախոսից և ապա՝ պատի վարդակից:

Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ

կարող եք օգտվել հեռախոսից:

Սկսում ենք

7

background image

Եթե մարտկոցն ամբողջովին լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև

լիցքավորման նշանը ցուցադրվի, կամ հնարավոր լինի կանչեր կատարել:
Եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, լիցքավորումը սկսելու համար գուցե հարկ լինի

միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել: