Nokia Asha 201 - Մուտքի կոդեր

background image

Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը նպաստում է ձեր հեռախոսը չլիազորված գործածումից պաշտպանելուն: Դուք

կարող եք ստեղծել ու փոխել կոդը և նախադրել, որ հեռախոսը պահանջի այն: Կոդը պահեք գաղտնի և

հեռախոսից հեռու անվտանգ տեղում: Եթե մոռանաք կոդը, և ձեր հեռախոսն արգելափակվի, անհրաժեշտ

կլինի այն ներկայացնել սպասարկման կետ: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել լրացուցիչ

վճարումներ, իսկ ձեր հեռախոսում առկա բոլոր անձնական տվյալները կարող են վերանալ: Լրացուցիչ

10

Հիմնական օգտագործում

background image

տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ կամ ձեր հեռախոսի վաճառքի

գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM

քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում՝ որոշակի ծառայություններից օգտվել

կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ մուտքագրեք, ձեզնից

կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:

Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք

գործելու համար: Կարող է ստորագրման PIN պահանջվել թվային ստորագրության համար: Կանչերի

արգելափակման ծառայությունից օգտվելիս արգելման նշանաբառ է պահանջվում:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության

պարամետրերը, ընտրեք

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Անվտանգթն

: