Կոնտակտների կամ նկարների պատճենումը ձեր հին հեռախոսից
Ցանկանու՞մ եք բովանդակություն պատճենել ձեր նախկին համատեղելի Nokia հեռախոսից և արագորեն
սկսել օգտագործել ձեր նոր հեռախոսը: Կարող եք ձեր նոր հեռախոսի մեջ անվճար պատճենել, օրինակ՝
կոնտակտներ, օրացուցային գրառումներ և նկարներ:
1 Ակտիվացրեք Bluetooth-ը երկու հեռախոսներում:
Ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Bluetooth
և
Միացնել
:
2 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Հմժմցմ և կրկնօրինակ
:
3 Ընտրել
Հեռխոս. կոմուտատոր
>
Պտճենել հետևյալի մեջ
:
4 Ընտրել պատճենվող բովանդակությունը և
Արված
:
5 Ցուցակից ընտրեք ձեր նախկին հեռախոսը:
6 Եթե մյուս հեռախոսը անցակոդ է պահանջում, մուտքագրեք այն: Անցակոդը, որը կարող եք որոշել
ինքներդ, անհրաժեշտ է մուտքագրել երկու հեռախոսներում: Որոշ հեռախոսներում անցակոդը
ամրագրված է: Մանրամասների համար տես մյուս հեռախոսի օգտագործողի ուղեցույցը:
Անցակոդը վավեր է միայն ընթացիկ միացման համար:
7 Եթե հուշում է տրվում, թույլ տվեք միացումը և պատճենման հարցումները: