Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն RM-799 արտադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC դիրեկտիվի
հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների: Համապատասխանության հայտարարագրին կարելի է ծանոթանալ http://www.nokia.com/
phones/declaration_of_conformity/ ինտերնետային էջում:
© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nokia, Nokia Connecting People և Navi նշանները Nokia Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանքային նշաններն են: Nokia
tune ձայնային ազդանշանը Nokia Corporation-ի ձայնային նշանն է: Սույն փաստաթղթում հիշատակված այլ ապրանքների և ընկերությունների
անվանումներ կարող են հանդիսանալ այլ անձանց պատկանող ապրանքային նշաններ կամ ֆիրմային անվանումներ:
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
37
Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով կատարված ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը, փոխանցումը,
տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից նախօրոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ կատարելագործման
քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավունք է վերապահում, առանց նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և բարելավումներ կատարել սույն
փաստաթղթում նկարագրված որևէ արտադրանքի մեջ:
Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Security.
Oracle and Java are registered trademarks of Oracle and/or its affiliates.
Սույն արտադրանքը լիցենզավորված է MPEG-4 Visual Patent Portfolio License-ով` (i) MPEG-4 Visual Standard-ին համապատասխան
կոդավորված տեղեկույթն անձնական և ոչ առևտրային գործունեության մեջ ներգրավված սպառողի կողմից անձնական և ոչ առևտրային նպատակով
օգտագործման և (ii) լիցենզավորված մատակարարողից ստացված MPEG-4 տեսանյութերի առնչությամբ օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման
համար լիցենզիա` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չի տրամադրվում: Լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ գովազդային, ներքին և առևտրային
նպատակներով օգտագործումը, կարող են ձեռք բերվել MPEG LA, LLC-ից: Տե՛ս http://www.mpegla.com:
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված առավելագույնս թույլատրելի սահմաններում Nokia-ն և վերջինիս լիցենզատուները ոչ մի պարագայում
պատասխանատվություն չեն կրում տվյալների կամ եկամտի կորստի, իրական, կողմնակի, հետևանքային կամ անուղղակի այս կամ այն վնասների համար,
ինչ պարագայում էլ որ դրանք պատճառված լինեն:
Սույն փաստաթղթի բովանդակությունը ներկայացվում է «ինչպես որ կա»: Սույն փաստաթղթի ճշգրտության, հավաստիության կամ բովանդակության
առնչությամբ ոչ մի երաշխիք՝ լինի դա պոզիտիվ արտահայտված, թե՝ ենթադրյալ (ներառյալ, բայց ոչ միայն վաճառքի և այս կամ այն նպատակով
օգտագործման համար պիտանելիության ենթադրյալ երաշխիքները) չի տրամադրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Nokia-ն իրավունք է
վերապահում ցանկացած պահի փոփոխել այս փաստաթուղթը կամ հետ կանչել այն՝ առանց նախօրոք ծանուցելու:
Արտադրանքների, հնարավորությունների, ծրագրերի և ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Nokia-ի գործակալին կամ ծառայություն մատուցողին: Սույն սարքը կարող է պարունակել նյութեր, տեխնոլոգիաներ
կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքը շրջանցելը կամ դրանից
խուսափելն արգելված է:
Nokia-ն երաշխիք չի տրամադրում կամ որևէ պատասխանատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամադրված երրորդ կողմի ծրագրերի գործառական
հնարավորությունների, պարունակության կամ վերջնական օգտագործողին մատուցվող օժանդակության համար: Որևէ ծրագիր օգտագործելով՝ դուք
ընդունում եք, որ ծրագիրը տրամադրվել է «ինչպես կա»: Nokia-ն որևէ կողմի չի ներկայացնում, երաշխիք չի տրամադրում կամ որևէ
պատասխանատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամադրված երրորդ կողմի ծրագրերի գործառական հնարավորությունների, պարունակության կամ
վերջնական օգտագործողին մատուցվող օժանդակության համար:
/Հրատարակություն 1.0 HY
38
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ